Գլխավոր - b academy

Պահանջված մասնագետ դառնալը բարդ չէ

Մենք Քեզ համար ստեղծում ենք որակյալ և ինտերակտիվ կրթական կոնտենտ ոլորտների լավագույն ներկա մասնագետների հետ։ ՏՏ նախագծերի կառավարումից մինչև ծրագրավորում, դիզայնից մինչև մարդկային ռեսուրսներ։ Եվ սա դեռ ամենը չէ։

Առաջիկա ծրագրեր

Մեր մոտեցումը

Մենք ակտիվորեն հետազոտում ենք բոլոր հնարավոր կրթական մեթոդները։ Մենք համոզված ենք, որ կրթությունը միայն գիտելիք չէ, իսկ դրա կարևորագույն բաղադրիչներից մեկը պրակտիկան է։ Մենք հավատում ենք նաև, որ պրակտիկան միայն գիտելիքի դասական կիրառումը չէ, այլ դրա ընկալումը տարաբնույթ զբաղվածությունների միջոցով։

Agile, Նախագիծ, Մենեջմենթ

Նախագծերի կառավարում / PM

UI/UX Դիզայն (Շուտով)

Frontend ծրագրավորում (Շուտով)

Որակի ապահովում / QA

ՏՏ Ներածություն (Tech For Non-Tech)

Տվյալագիտություն / Data Science (Շուտով)

C#/.NET ծրագրավորում (Շուտով)

Մեր մասնագետը պատրաստ է Ձեզ տրամադրելու անվճար խորհրդատվություն կապված մասնագիտությունների, անհրաժեշտ գիտելիքների և առաջին քայլերի հետ։

Դասախոսներ

Մեր Տեսլականն է

Լինել հարթակ, որտեղ ոլորտի լավագույն մասնագետները կկրթեն նոր սերնդին բացառապես շուկայում առկա պահանջարկի հիման վրա։

Լիլիթ Ծ.

Նախագծերի կառավարում

Էլիանոր Հ.

ՏՏ Ներածություն

Նարեկ Մ.

Որակի ապահովում

Հրայր Մ.

Նախագծերի կառավարում

Գործընկերներ

Մենք փորձում ենք տարբեր կրթական մեթոդներ

Մենք ակտիվորեն հետազոտում ենք բոլոր հնարավոր կրթական մեթոդները։ Մենք համոզված ենք, որ կրթությունը միայն գիտելիք չէ, իսկ դրա կարևորագույն բաղադրիչներից մեկը պրակտիկան է։ Մենք հավատում ենք նաև, որ պրակտիկան միայն գիտելիքի դասական կիրառումը չէ, այլ դրա ընկալումը տարաբնույթ զբաղվածությունների միջոցով։

Պրոեկտներ

Քննարկումներ

Բութքեմփներ

Խաղեր

Լեկցիաներ

Այցելություններ

Պրակտիկ կրթություն

Մեր դասախոսների պրակտիկ մոտեցումը թույլ է տալիս ուսանողներին ունենալ անձնական պորտֆոլիո անմիջապես դասընթացի ավարտին։

Մենք ունենք մշտական 20% զեղչ ուսանողների և աշակերտների համար

ՀՏՀ/FAQ

Ամենաշատ տրվող հարցը
Աշխատանք կգտնե՞մ։

Այո, քանի որ մեր դասընթացների հայտարարումը ուղիղ կերպով կապված է շուկայի տվյալ պահի պահանջի հետ։ Ձեզ կարող է օգնել նաև մեր գործընկերական կապը շուկայի լավագույն ընկերությունների հետ։

Ովքե՞ր են դասախոսները։

Մեր գործընկեր դասախոսները երկրի ամենալավ կազմակերպություններում ստեղծագործող գերազանց մասնագետներ են։ Եվ որ ամենակարևորն է, մենք համոզված ենք նրանց մատուցման որակի վրա։

Արդյո՞ք զեղչը հասանելի է բոլոր ուսանողներին։

Այո, մենք կարևորում ենք ուսանողի դերը մեր ապագա հասարակության կերտման հարցում, հենց այդ պատճառով մենք տրամադրում ենք 20% զեղչ բոլոր ուսանողներին և աշակերտներին։

Ո՞ր ժամերին են լինում դասերը։

Ուսանողների մեջ գերակշռում են աշխատող, կամ ցերեկային ժամերին կրթվող մարդիկ, այդ իսկ պատճառով հիմնականում դասերը լինում են երեկոյան ժամերին։ Սակայն կան հատուկ դեպքեր, օրինակ՝ կորպորատիվ համագործակցությունները, երբ դասերն անց են կացվում ցերեկային ժամերին։

Ինչպիսի՞ն են վճարման պայմանները։

Կան վճարման տարբեր ձևաչափեր որոնք թույլ են տալիս ընտրել Ձեզ հարմար ձևը և ժամկետները։ Դուք կարող եք վճարել քարտի և Idram-ի միջոցով, կամ կատարել բանկային փոխանցում։ Իսկ Rocket Line ծրագրի անդամ լինելը թույլ է տալիս կրթվել հիմա և վճարել հետո։

Դասերը օնլա՞յն են, թե օֆլայն։

Մենք շատ ենք կարևորում տետատետ շփումը ուսանողների, դասախոսների և մեր միջև, և խրախուսում ենք օֆլայն դասերը, սակայն մարզերի բնակիչների և խիտ գրաֆիկով ուսանողների հարմարությունից ելնելով, պարբերաբար հայտարարում ենք նաև օնլայն դասընթացներ։ Լինում են նաև հիբրիդային դասընթացներ, լավագույն բալանսը պահպանելու համար։

Սերտիֆիկատ տալի՞ս եք։

Այո, յուրաքանչյուր դասընթացի վերջում ուսանող ստանում է սերտիֆիկատ տպված և թվային տարբերակով, ինչպես նաև ունիկալ ID համարով, որի միջոցով յուրաքանչյուր մարդ՝ այդ թվում գործատուները, միշտ կարող են վերիֆիկացնել սերտիֆիկատի իրական լինելը։