Գաղտնիության Քաղաքականություն և Ընդհանուր Դրույթներ - b academy
Կակաո Գրուպ ՍՊԸ-ն գործածում է սույն կայքը (Կայք) հասարակությանը իր գործունեության մասին տեղեկացնելու համար: Կայքի` որպես ամբողջության, ինչպես նաև կայքում տեղ գտած տեքստի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես Կակաո Գրուպ ՍՊԸ (Բրեսլի Ակադեմիա)-ին: Ոչ ոք չի կարող վերարտադրել սույն կայքում տեղակայված տեքստը, պատճենը կամ պատկերները (բացառությամբ հստակորեն հանրային տիրույթից վերցված տեղեկատվության) ամբողջությամբ կամ մասնակիորեն առանց Բրեսլի Ակադեմիայի նախնական գրավոր համաձայնության:
Բրեսլի Ակադեմիան գնահատում է Ձեր աջակցությունը և երաշխավորում Ձեր գաղտնիությունը: Այս հայտարարությունը անդրադառնում է ինչպես այցելուների կողմից Կայքին տրամադրված տեղեկատվությանը, այնպես էլ նրան, թե ինչպես է Բրեսլի Ակադեմիան վարվում այդ տեղեկատվության հետ:
Բրեսլի Ակադեմիան ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` պահպանելու մեր առցանց այցելուների գաղտնիությունը: Կայքի այցելուներից Բրեսլի Ակադեմիան չի պահանջում գրանցվել կամ տրամադրել անձնական տեղեկատվություն Կայքը դիտելու համար, քանզի Բրեսլի Ակադեմիան չի հավաքում անձնական տեղեկություններ իր այցելուների մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք կամավոր և գիտակցաբար տրամադրում են այդ տեղեկատվությունը: Բրեսլի Ակադեմիան հավաստիացնում է Ձեզ, որ իր կայքում պահպանվում են բոլոր նրանց գաղտնի ինքնությունը, ովքեր կապ են հաստատել Բրեսլի Ակադեմիաի հետ սույն կայքի միջոցով: Եթե Դուք ունեք հարցեր սույն Կայքի գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝
  • զանգահարելով 043 044443
  • գրելով մեր էլեկտրոնային հասցեին՝ academy@bacademy.am
Դուք կարող եք կապ հաստատել մեզ նաև, եթե
  • ունեք համապարփակ բնույթի հարցեր,
  • ցանկանում եք հետադարձ կապ հաստատել մեզ հետ և ունեք մեկնաբանություններ:
Տեղեկատվության հավաքագրում
Ինչպես վերը նշվեց, Բրեսլի Ակադեմիան չի պահանջում իր այցելուներց գրանցվել, այլ կերպ ասած, տրամադրել անձնական տեղեկատվություն իր Կայքն այցելելու համար: Բրեսլի Ակադեմիան չի հավաքում անձնական տեղեկություններ իր այցելուների մասին, քանի դեռ այցելուները կամավոր կերպով չեն տրամադրում դա, բացառությամբ որոշ անձը չհաստատող տեղեկատվության Կայքի ներքին վերանայման համար: Այն ներառում է այցելուների քանակը, դիտված էջերը և այլ նման տեղեկություն, որը օգտագործվում է Կայքը բարելավելու և Ձեր այցելությունը հնարավորինս բավարարող դարձնելու համար:
Բրեսլի Ակադեմիան կարող է այդ տեղեկատվությունը տրամադրել իր ծառայության մատակարարներին, բացառապես Բրեսլի Ակադեմիայի անունից առաջադրանքների կատարման, ինչպես նաև Կայքի պահպանման նպատակով: Ծառայության մատակարարներին, սակայն, չի թույլատրվում օգտագործել այդ տեղեկատվությունը սեփական նկատառումներով կամ կիսվել այդ տեղեկատվությամբ երրորդ անձանց հետ: Բրեսլի Ակադեմիան չի վաճառում այդ տեղեկատվությունը առևտրային նկատառումներով:
Կարիերայի (աշխատանքի) բաժին
Բրեսլի Ակադեմիան իր Կարիերայի և թափուր աշխատատեղերի էջի այցելուներից պահանջում է կոնտակտային տեղեկություններ (օրինակ` անուն, էլեկտրոնային փոստի և տան հասցե), ինչպես նաև անձնական տեղեկություններ, ինչպիսիք են ինքնակենսագրականը և ուղեկցական նամակ: Այս տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես Կակաո Գրուպ ՍՊԸ-ի նպատակների համար և չի կիսվում այլ կազմակերպությունների հետ:
Պրոֆիլ
Քուքի ֆայլերից (cookies) և լոգ ֆայլերից (log files) ստացված տեղեկատվությունը պահվում է Կայքի այցելուների դիտողական նախընտրություններին հետևելու համար, սակայն անձնական տեղեկություններ այս միջոցների օգտագործմամբ չեն հավաքվում և դրանք երրորդ անձանց չեն տրամադրում:
Քուքիներ (Cookies)
Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայքը: Բրեսլի Ակադեմիան չի օգտագործում քուքիները անձնական տեղեկատվություն հավաքելու համար, այլ բացառապես Կայքի ընդհանուր շարժը հետազոտելու և այցելությունները բարելավելու համար: Շատ բրաուզերներ ունեն քուքիները անջատելու կամ արգելափակելու ֆունկցիա, սակայն այցելելով Կայքը և դրանք միացրած թողնելով Դուք կօգնեք Բրեսլի Ակադեմիաին բարելավելու Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը:
Լոգ Ֆայլեր (Log Files)
Շատ ինտերնետ կայքային սերվերների նման, Բրեսլի Ակադեմիան նույնպես հավաքում է կոնկրետ տեղեկատվություն և պահպանում դրանք լոգ ֆայլերում: Այս տեղեկատվությունը ներառում է ինտերնետ կանխագրի հասցեն (IP), բրաուզերի տեսակը, ինտերնետ ծառայությունների մատակարարին (ISP), հետադարձման/ելքի էջերը, պլատֆորմի տեսակը, օր/ժամ, ինչպես նաև վերլուծելու միտումների (trends) սեղմումների քանակը, Կայքը կառավարելու, այցելուների շարժը Կայքում հետևելու և ձեռք բերված համընդհանուր տեղեկատվության համախառն օգտագործելու համար: Այս` անձը չհաստատող տեղեկատվությունը օգտագործում է միտումները (trends) ուսումնասիրելու, կայքը կառավարելու, այցելուների շարժը Կայքում հետևելու և Բրեսլի Ակադեմիայի օգտատերերի մասին համընդհանուր տեղեկատվություն հավաքելու համար: Առանց Ձեզ զգուշացնելու այս ավտոմատ կերպով հավաքվող տեղեկատվությունը չի միացնում Ձեր անձնական տեղեկատվության հետ և/ կամ օգտագործում այլ նպատակներով:
Հղումներ
Այս կայքէջը պարունակում է այլ կայքերի հղումներ: Խնդրում ենք հաշվի առնել, որ «Կակաո Գրուպ» ՍՊԸ-ն չունի վերահսկողություն և պատասխանատու չէ այլ կայքերի բովանդակության և գաղտնիության քաղաքականության համար: Խրախուսելի է կարդալ անձնական տեղեկատվություն հավաքող կայքերի գաղտնիության հայտարարությունները: Քանզի սույն գաղտնիության հայտարարությունը վերաբերվում է միայն սույն Կայքով հավաքագրվող տեղեկատվությանը:
Անվտանգություն
Բրեսլի Ակադեմիան բազում նախազգուշական միջոցներ է կիրառում www.bacademy.am կայքէջի այցելուների տեղեկատվությունը պաշտպանելու համար: Երբ մեր ձևաթղթերում լրացվում է զգայուն տեղեկատվություն, վերջինս գաղտնագրվում է:
Փոփոխությունների ծանուցում
Գաղտնիության քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ վերանայվում և թարմացվում է: Թարմացումների մասին յուրաքանչյուր տեղեկատվություն կտեղադրվի Կայքում:
Սույն ընդհանուր դրույթներն ու պայմանները սահմանում են Կակաո Գրուպ ՍՊԸ-ի (Բրեսլի Ակադեմիա) կայքից օգտվելու կանոններն ու կարգավորումները։
Մենք ենթադրում ենք, որ Դուք լիովին ընդունում եք սույն ընդհանուր դրույթներն ու պայմանները մուտք գործելով կայք։ Մի շարունակեք օգտվել Բրեսլի Ակադեմիայի կայքից, եթե այս էջում շարադրված բոլոր ընդհանուր դրույթների ու պայմանների հետ համաձայն չեք։
Սույն Ընդհանուր դրույթներին ու պայմաններին, Գաղտնիության քաղաքականությանը և Պարտավորություններից հրաժարման ծանուցմանն են վերաբերում հետևյալ եզրույթները․ «Հաճախորդ», «Դուք» և «Ձեզ/Ձեր» բառերը վերաբերում են Ձեզ՝ կայք մտնող և Ընկերության ընդհանուր դրույթներն ու պայմաններն ընդունող անձանց։ «Ընկերություն», «Մենք», «Մեր» և «Մեզ» բառերը վերաբերում են մեր Ընկերությանը։ «Կողմ», «Կողմեր» կամ «Մեզ» բառերը վերաբերում են կա՛մ Հաճախորդներին, կա՛մ մեզ, կամ և՛ Հաճախորդներին, և՛ մեզ։ Բոլոր դրույթները վերաբերում են մեր կողմից Հաճախորդին աջակցելու գործընթացի իրականացման համար անհրաժեշտ առաջարկին, վճարման ընդունմանն ու քննարկմանը լավագույն կերպով, լինեն դրանք հստակ սահմանված տևողությամբ պաշտոնական հանդիպումներ, թե այլ միջոցներ, Հաճախորդի պահանջները շտապ բավարարելու նպատակով՝ Ընկերության սահմանված ծառայությունների/պրոդուկտների տրամադրման կանոնների համաձայն, համաձայն ՀՀ Օրենքի գերակայության։ Վերը նշված տեքստում օգտագործվող եզրույթների կամ այլ բառերի՝ եզակի, հոգնակի, հատուկ կամ նա/նրանք, օգտագործումը համարվում է փոխարինելի և, հետևաբար, վերաբերում է նույնին։

Արտոնագիր

Քանի դեռ այլ բան նշված չէ, Բրեսլի Ակադեմիային և/կամ դրա արտոնագիրը տիրապետողներին է պատկանում ընկերության ողջ նյութերի մտավոր սեփականության իրավունքը։ Մտավոր սեփականության բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կարող եք դիտել և/կամ տպել էջեր www.bacademy.am-ից Ձեր անձնական օգտագործման համար՝ համաձայն այս Ընդհանուր դրույթներում և պայմաններում սահմանված սահմանափակումների։
Ձեզ արգելվում է․
Վերահրապարակել նյութեր www.bacademy.am-ից
Վաճառել, վարձակալել կամ ենթաարտոնագրել www.bacademy.am-ի նյութերը,
Վերամշակել, կրկնօրինակել կամ պատճենել www.bacademy.am-ի նյութերը,
Վերաբաշխել Բրեսլի Ակադեմիայի բովանդակությունը (եթե տվյալ բովանդակությունը նախատեսված չէ վերաբաշխման համար)։

Օգտատերերի մեկնաբանությունները

Սույն համաձայնագիրն սկսվում է սույն օրը։
Սույն կայքի որոշակի հատվածներ օգտատերերին հնարավորություն են տալիս հրապարակելու և փոխանակելու կարծիքներ, տեղեկություններ, նյութեր և տվյալներ («Մեկնաբանություններ») կայքի շրջանակներում։ Բրեսլի Ակադեմիան դիտարկում, խմբագրում, հրապարակում կամ ստուգում Մեկնաբանությունները նախքան դրանց հայտնվելը կայքում և Մեկնաբանությունները չեն արտացոլում Բրեսլի Ակադեմիաի, դրա աշխատակիցների կամ գործընկերների տեսակետները կամ կարծիքները։ Մեկնաբանություններն արտացոլում են այն անձի տեսակետն ու կարծիքը, ով հրապարակում է նման տեսակետ կամ կարծիք։ Կիրառելի օրենքի թույլատրության սահմաններում Բրեսլի Ակադեմիան պատասխանատվություն և պարտավորություն չի կրում Մեկնաբանությունների կամ որևէ արժեզրկման, պարտավորության, պատճառած և կամ կրած վնասների կամ ծախսերի համար, որոնք ի հայտ են եկել այս կայքում Մեկնաբանությունների որևէ օգտագործման և/կամ հրապարակման և/կամ հայտնվելու արդյունքում։
Բրեսլի Ակադեմիան իրավունք է վերապահում վերահսկելու բոլոր Մեկնաբանությունները և հեռացնելու բոլոր այն Մեկնաբանությունները, որոնք իր բացարձակ հայեցողությամբ անհարիր են, վիրավորական կամ ինչ-որ կերպ հակասում են սույն Ընդհանուր դրույթներին ու պայմաններին։
Դուք գիտակցում և երաշխավորում եք, որ
իրավունք ունեք Մեկնաբանություն թողնելու մեր կայքում և ունեք դրա համար անհրաժեշտ բոլոր արտոնագրերն ու համաձայնագրերը,
Մեկնաբանությունները չեն խախտում մտավոր սեփականության որևէ օրենք՝ ներառյալ հեղինակային իրավունքի, պատենտավորման կամ ապրանքանիշի հետ կապված սահմանափակումները, կամ որևէ երրորդ կողմի այլ սեփականության իրավունքները,
Մեկնաբանությունները չեն ներառում որևէ զրպարտական, դաժան, վիրավորական, անպարկեշտ կամ այլ անօրինական նյութեր կամ այնպիսի նյութեր, որոնք համարվում են գաղտնիության խախտում,
Մեկնաբանությունները չեն օգտագործվի բիզնեսի, կամ գնումների առաջխաղացման կամ միջնորդության, կամ կոմերցիոն կամ հակաօրինական գործողությունների համար։
Սույնով Դուք Բրեսլի Ակադեմիաին արտոնում եք ոչ բացառիկ անհատույց իրավունք օգտագործելու, վերահրապարակելու, խմբագրելու և ուրիշներին թույլ տալու օգտագործել, վերահրապարակել և խմբագրել Ձեր Մեկնաբանություններից յուրաքանչյուրը ցանկացած և ամեն ձևով, ձևաչափով կամ լրատվամիջոցով։

Հղում կատարել մեր Կոնտենտին

Հետևյալ կազմակերպությունները կարող են հղում կատարել մեր Կայքին առանց նախնական գրավոր հաստատման․
Կառավարության գործակալությունները;
Որոնողական համակարգերը;
Լրատվական կազմակերպությունները։
Առցանց տեղեկատուները, երբ մեզ ներառում են իրենց տեղեկագրերում կարող են հղում կատարել մեր Կայքին նույն ձևով, ինչպես հղում են կատարում նմանատիպ այլ բիզնեսների կայքերին, նաև Systemwide Accredited ձեռնարկությունները, բացառությամբ միջնորդային շահույթ չհետապնդող կազմակերպությունների, բարեգործական առևտրի կենտրոնների, բարեգործական դրամահավաք խմբերի, որոնք չեն կարող հղում կատարել մեր Կայքին։
Վերը նշված կազմակերպությունները կարող են հղում կատարել մեր հիմնական էջին, հրապարակումներին կամ Կայքի այլ տեղեկություններին այնքան ժամանակ քանի դեռ հղումը (ա) որևէ կերպ մոլորեցնող չէ, (բ) զարտուղի ճանապարհներով չի ակնարկում հովանավորություն, հաստատում կամ համաձայնություն հղում կատարող կողմին և դրա պրոդուկտներին կամ ծառայություններին, և (գ) համապատասխանում է հղում կատարող կողմի կայքի բովանդակությանը։
Մենք կարող են դիտարկել և հաստատել միմյայն մեր հայեցողությամբ հղում կատարելու այլ առաջարկներ կազմակերպությունների հետևյալ տեսակներին․
հանրահայտ սպառողական և/կամ ձեռնարկատիրական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության աղբյուրների, ինչպես Առևտրի պալատներն են, Սպառողների միությունները, dot.com համայնքի կայքերը, ասոցիացիաները կամ այլ խմբեր, որոնք ներկայացնում են բարեգործություն՝ ներառյալ բարեգործություն իրականացնող կայքերը, առցանց տեղեկատվություն սփռողները, ինտերնետային պորտալները, հաշվապահական, իրավաբանական և խորհրդատվական կազմակերպությունները, որոնց անմիջական հաճախորդները ձեռնարկություններն են, նաև ուսումնական հաստատությունները և առևտրային միությունները։
Մենք կհաստատենք այս կազմակերպությունների հղում կատարելու հայտերը, եթե համոզված ենք, որ (ա) հղումը անցանկալի ազդեցություն չի ունենա մեր կամ մեր հավատարմագրված ձեռնարկություններին (օրինակ՝ առևտրային կազմակերպություններ կամ այլ կազմակերպություններ, որոնք ներկայացնում են բիզնեսի իսկապես կասակծելի տեսակներ, ինչպիսին է «աշխատանք տնից» հնարավորությունները, պետք է չունենան հղում կատարելու թույտվություն), (բ) կազմակերպությունը մեզ հետ կապված անբավարար համագործակցության պատմություն, (գ) երբ հղումը ընդհանուր ռեսուրսային տեղեկատվության համատեքստում է կամ այլ կերպ կազմակերպության առաքելությանը նպաստող խմբագրային բովանդակության բաղկացուցիչն է շրջաբերականի կամ նմանատիպ պրոդուկտի մեջ։
Նմանատիպ կազմակերպությունները կարող են հղում կատարել մեր հիմնական էջին, հրապարակումներին կամ կայքի այլ տեղեկություններին այնքան ժամանակ քանի դեռ հղումը (ա) որևէ կերպ չի մոլորեցնում, (բ) զարտուղի ճանապարհներով չի ակնարկում հովանավորություն, հաստատում կամ համաձայնություն հղում կատարող կողմին և դրա պրոդուկտներին կամ ծառայություններին, և (գ) համապատասխանում է հղում կատարող կողմի կայքի բովանդակությանը։
Եթե Դուք վերը նշված 2-րդ պարբերության մեջ թվարկված կազմակերպությունների ցանկում եք և հետաքրքրված եք մեր կայքին հղում կատարելով, պետք է նախապես տեղեկացնեք մեզ՝ էլ․ նամակ ուղարկելով academy@bacademy.am հասցեին։
Խնդրում ենք նշել Ձեր անունը, Ձեր կազմակերպության անունը, կոնտակտային տվյալները (ինչպիսիք են՝ հեռախոսահամար, և/կամ էլ․ փոստի հասցե), ինչպես նաև Ձեր կայքի URL-ը, այն բոլոր URL-ների ցանկը, որոնցից մտադրվում եք հղում կատարել մեր կայքին, և մեր կայքի այն բոլոր URL-(ներ)ի ցանկը, որոնց ցանկանում եք հղում կատարել։ Պատասխանի համար անհրաժեշտ կլինի սպասել 2-3 շաբաթ։
Հաստատված կազմակերպությունները կարող են հղում կատարել մեր կայքին հետևյալ կերպ․
Օգտագործելով մեր կորպորատիվ անվանումը, կամ
Օգտագործելով միասնական ռեսուրսի ցուցիչը (կայքի հասցեն) կատարված հղմամբ, կամ
Օգտագործելով մեր կայքի ցանկացած այլ նկարագրություն կամ հղում կատարած նյութ, որը նշանակություն ունի համատեքստում կամ բովանդակության ձևաչափում հղում կատարող կողմի կայքում։
Բրեսլի Ակադեմիաի լոգոյի կամ այլ բրենդային նյութի օգտագործումը չի թույլատրվում հղում կատարելու ընթացքում համաձայնության բացակայության պարագայում։

Իրավունքների վերապահում

Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պահի և բացառապես մեր հայեցողությամբ պահանջել, որպեսզի հեռացնեք մեր կայքի բոլոր հղումները կամ ցանկացած առանձին հղում։ Դուք համաձայնում եք հեռացնել մեր կայքի բոլոր հղումները նման պահանջի դեպքում։ Մենք նաև իրավունք ենք վերապահում փոփոխության ենթարկել սույն Ընդհանուր դրույթներն ու պայմանները և դրա հղում կատարելու քաղաքականությունը ցանկացած ժամանակ։ Շարունակելով հղում կատարել մեր Կայքին, Դուք համաձայնում եք պարտավորված լինել և ենթարկվել հղում կատարելու մասին այս դրույթներին ու պայմաններին։

Մեր կայքից հղումների հեռացումը

Եթե մեր կայքում որևէ հղում կամ հղում արված կայք եք գտնում, որն այս կամ այն պատճառով առարկելի է, կարող եք կապ հաստատել մեզ հետ դրա վերաբերյալ։ Մենք հաշվի ենք առնում հղումները հեռացնելու վերաբերյալ հայտերը, սակայն որևէ պարտավորություն չենք կրում այդ անելու կամ ուղղակիորեն Ձեզ պատասխանելու։
Թեև մենք ձգտում ենք երաշխավորել, որ այս կայքում տեղ գտած տեղեկատվությունը ճիշտ է, սակայն չենք երաշխավորում դրա ամբողջականությունը կամ ճշգրտությունը, ինչպես նաև մեզ իրավունք չենք վերապահում երաշխավորելու, որ կայքը հասանելի կմնա, կամ որ դրանում առկա նյութերը թարմացված կլինեն։

Բովանդակային պարտավորությունները

Մենք որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն չենք կրում Ձեր կայքում հայտնվող որևէ կոնտենտի համար։ Դուք համաձայնություն եք տալիս փոխհատուցել և պաշտպանել մեզ Ձեր Կայքում և դրանից դուրս ի հայտ եկած ցանկացած բողոքներից։ Որևէ հղում Ձեր կայքի որևէ էջում կամ որևէ համատեքստում կամ նյութերում չի կարող հայտնվել, եթե դրանք կարող են մեկնաբանվել որպես զրպարտական, անբարոյական կամ քրեական, կամ եթե խախտում, ինչ-որ կերպ ոտնահարում են կամ հորդորում խախտել կամ ոտնահարել որևէ երրորդ կողմի իրավունքները։

Հրաժարում պատասխանատվությունից

Կիրառվող օրենքի առավելագույն թույլատվությամբ՝ մենք բացառում ենք մեր կայքին վերաբերող բոլոր ներկայացուցչությունները, երաշխիքներն ու պայմանները և այս կայքի օգտագործումը (ներառյալ առանց սահմանափակումների, օրենքով կիրառվող յուրաքանչյուր երաշխիք բավարար որակի, նպատակին համապատասխանության և/կամ համապատասխան հմտության վերաբերյալ)։ Այս հրաժարման մեջ որևէ բան
Չի սահմանափակում կամ բացառում մեր կամ Ձեր պատասխանատվությունը անզգուշությամբ պատճառած մահվանից կամ անձնական վնասից,
Չի սահմանափակում կամ բացառում մեր կամ Ձեր պատասխանատվությունը խարդախությունից կամ ապակողմնորոշումից,
Չի սահմանափակում կամ բացառում մեր կամ Ձեր որևէ պատասխանատվություն կիրառվող օրենքով չթույլատրվող ձևով, կամ
Չի բացառում մեր կամ Ձեր որևէ պատասխանատվություն, որը կիրառվող օրենքի համաձայն բացառելի չէ։
Սույն բաժնում կամ առհասարակ սույն փաստաթղթում առաջ բերված սահմանափակումներն ու բացառությունները (ա) ենթակա են նախորդ պարբերությանը, և (բ) կարգավորում են սույն հրաժարումից բխող կամ դրան վերաբերող պատասխանատվություններից, ներառյալ պայմանագրից, օրինազանցությունից (ներառյալ անփութությամբ կատարված) և պարտադիր պարտականությունների խախտումից բխող պատասխանատվությունները։
Հաշվի առնելով, որ կայքը և դրանում տեղադրված տեղեկատվությունը տրամադրվում են անվճար, մենք պատասխանատվություն չենք կրում որևէ տեսակի կորստի կամ վնասի համար։

Պատկանելությունը և կոնտակտային տվյալները

Եթե մեր պայմանների հետ կապված որևէ հարց ունեք, կապ հաստատեք մեզ հետ։

Առցանց Վճարում

Կայքում վճարում կատարելիս առցանց վճարումը ստանալուց հետո bacademy.am-ը անմիջապես հաստատում է ուսանողի գրանցումը: Վճարումը ենթակա է վերադարձման միայն այն դեպքում, երբ bacademy.am-ը որոշակի հանգամանքներից ելնելով չի կարող լիարժեք բավարարել ծառայությունը, որի համար կատարվել է վճարումը:
Առցանց վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում Հաճախորդը կարող է դիմել Ընկերությանը՝ զանգահարելով +37443044443 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ academy@bacademy.am հասցեով:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի վճարումների ուշացման, չեղարկման, ինչպես նաև վճարային այլ խնդիրների դեպքում։

Օնլայն վճարված գումարի հետվերադարձ

Բանկային քարտերով օնլայն վճարված գումարի մասնակի կամ ամբողջական վերադարձը կատարվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Օնլայն վճարված գումարի առձեռն վերադարձը արգելված է և չի նախատեսվում։