Agile, Project, Management - b academy

Agile, Նախագիծ և Մենեջմենթ

Այս դասընթացը ենթադրում է լրիվ նոր մոտեցում նախագծերի կառավարմանը։ Դասընթացի ընթացքում մենք կուսումնասիրենք նախագծերի կառավարման ամենահայտնի բանաձևերն ու գործիքները և կստեղծենք բոլոր անհրաժեշտ տրամաբանական կապերը, դրանք ճիշտ մոտեցմամբ նպատակին ծառայեցնելու համար։

Հրայր Մովսիսյան

  • Տևողություն – 2 ամիս
  • Արժեքը – 59,000դր/ամիս
  • 2 դաս շաբաթական
  • 20% զեղչ ուսանողներին

Թեմա 1 : Agile

Մենք կուսումնասիրենք Agile-ը սկսած պատմությունից, մինչև ժամանակակից կիրառում և գաղափարական մաս։

Թեմա 2 : Waterfall

Կծանոթանանք Waterfall-ին, որպես նախագծերի կառավարման ամենահին մեթոդաբանություն։

Թեմա 3 : Scrum

Շատ խորը կուսումնասիրենք Scrum-ը, իր բոլոր գործիքներով և օրենքներով։ Կխոսենք, թե ինչպես ներդնել և ինչ բարդություններ ակնկալել։

Թեմա 4 : Extreme Programming (XP)

Կիմանանք, թե ինչ է Extreme Programming-ը։ Կուսումնասիրենք ՏՏ թիմերի վարքագծային տարբերություններին, կախված մենեջմենթ գործիքակազմից։ Կուսումնասիրենք XP ներդրման ամենաարդյունավետ տեխնոլոգիաներին։

Թեմա 5 : Lean

Կծանոթանանք այս ճապոնական արմատներով պատմական մտածելակերպի հետ, որի շնորհիվ հաջողության են հասել այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Toyota-ն կամ McDonald’s-ը։ Կուսումնասիրենք նաև Six Sigma-ն՝ հիմնված Lean-ի վրա։

 

Թեմա 6 : Kanban

Կուսումնասիրենք այս միակ գործիքակազմ/մտածելակերպը, որը հիմնված է Lean-ի և Agile-ի վրա, և իր անվան տակ կրում է աշխարհի ամենահաջողված թիմերի ու պրոդուկտների հաջողության պատմության մի մասը։

 

Թեմա 7 : Product Management հիմքեր

Կուսումնասիրենք Product Management մասնագիտությունը հիմնարար մակարդակում։ Կսովորենք պրոդուկտների ղեկավարման ամենահայտնի տեխնիկաները սեփական փորձի վրա։

 

Թեմա 8 : Գործիքներ

Կծանոթանանք և կաշխատենք այնպիսի գործիքներով, ինչպիսիք են Atlassian Jira, Slack, Confluence և այլն։ (Այս գործիքների իմացությունը առաջնային անհրաժեշտությունների ցանկում են ՏՏ ընկերությունների մեծամասնությունում։)

 

Թեմա 9 : Էմպիրիկ Մենեջմենթ

Կծանոթանանք այն մոտեցումներին, որոնք մեզ կօգնեն հետագայում կիրառել սեփական և այլոց փորձը առավելագույն արդյունավետությամբ։

Թեմա 10 : Փաստաթղթավորում

Կկազմենք ամբողջական պատկերացում փաստաթղթավորման կարևորության և դրա ձևովորման մեթոդների և ստանդարտների մասին։

Թեմա 11 : Մենեջմենթը իրական աշխարհում

Եվ այս ամենը կանենք հիմնվելով միայն փորձի և իրական օրինակների վերլուծության վրա։

 

Թեմա 12 : Հարցազրույց

Մեր դասընթացի ֆորմատում ներառված կլինեն պարբերական հարցազրույցները Ձեզ հետ, որը կօգնի հայտնաբերել գիտելիքի յուրացման բացերև և պատրաստվել Ձեր հաջորդ հարցազրույցին։

 

Հրայր Մովսիսյան

  • Տևողություն – 2 ամիս
  • Արժեքը – 59,000դր/ամիս
  • 2 դաս շաբաթական
  • 20% զեղչ ուսանողներին

Անգլերենը խնդիր չէ

Մեր գործընկերների հետ մենք պատրաստել ենք անգլերեն դասընթաց ադապտացված հենց այս դասընթացի ուսանողների համար, որը կարող եք ձեռք բերել նվազեցված արժեքով։ Ցանկության մասին կարող եք տեղեկացնել մեր մասնագետին գրանցումից հետո։

Դեռ հարցե՞ր ունես

Ստացիր անվճար խորհրդատվություն հենց հիմա